Երբ դեռ անձի մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները իրենց թույլ են տալիս «մեղադրական դատավճիռներ» հրապարակել. Էդմոն Մարուքյան

Չենք մտնելու վարչապետի թեկնածուների գզվրտոցի մեջ. Առաջարկում ենք՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևորական. Մարուքյան | news.am

 news.am Մենք հանդես եկանք առաջարկություններով, օրինակներով բացատրեցինք, որ ժողովուրդ ջան, հարգարժան ընդդիմադիրներ, հնարավոր է հասնել փոփոխությունների, հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, բայց դրա համար կա կարևոր նախապայման, որ պետք է լինի մի հատ իշխանություն, մի հատ ընդդիմություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում իր ելույթում հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քննարկվեց, քննարկվեց, և որոշվեց, որ չէ, պետք է լինեն շատ ընդդիմություններ և մի հատ իշխանություն։ Այդ պայմաններում եղավ հետևյալը, որ քանի որ տեղի չի ունենում այդ մեծ կոնսոլիդացիան, բազմաթիվ ընդդիմադիր ուժեր մասնակցում են ընտրություններին»,–ասաց նա։

Մարուքյանը նկատեց, որ վերջերս Հունգարիայում ընդդիմությունը հաղթեց, որտեղ հանդես եկավ միասնական ճակատով, իսկ Վրաստանում ընդդիմությունը պարտվեց, քանի որ հանդես եկավ ոչ միասնական, այլ բազմաթիվ ընդդիմադիր ուժերի ձևաչափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն