factor.am ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ԱԳՆ-ին։ Այս գումարն անհրաժեշտ է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակներում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելու համար։
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ որոշվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով, իսկ անհրաժեշտ սարքերը պետք է մատակարարվեն մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում