azatutyun.am «Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղությունը զգալի ներդրում կունենա ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ողջ տարածաշրջանում և նույնիսկ գլոբալ մակարդակում: Այս մասին APA-ի թուրքական ծառայությանն ասել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտվել առկա դրական քաղաքական մթնոլորտից։
«Մենք հույս ունենք, որ վերջնական փուլերը կավարտվեն, և մենք բոլորս կտեսնենք այս խաղաղության իրականացումը կայուն հիմքերով։ Այժմ ստեղծվել է որոշակի քաղաքական մթնոլորտ։ Հարավային Կովկասում լիակատար խաղաղության պայմաններում կստեղծվի բոլորովին նոր մթնոլորտ։ Բոլորը կշահեն», – ասել է Թուրքիայի փոխնախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում