armenpress.am «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում իր նախընտրական ցուցակի առաջին 5 թեկնածուներին։
Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Առաջին հնգյակում ընդգրկված են նաև Կարպիս Փաշոյանը, Շուշան Ավագյանը, Գևորգ Գորգիսյանը և Սուրեն Գյուրջինյանը։
Կուսակցությունը ցուցակը ներկայացրել է արտահերթ համագումարի ընթացքում։
Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում