«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 հեռախոսի ներնետման փորձ

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ տեղամասի պատի արտաքին կողմում անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետման փորձ է կատարվել:

«Վերոնշյալի մասին անմիջապես ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Արթիկի բաժին: Ոստիկանության ծառայողների ժամանումից հետո, պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում արտաքին պատի դրսային հատվածում հայտնաբերվել են պլաստմասե կասկածելի երեք տարաներ, որոնցից յուրաքանչյուրին ամրացված են եղել մետաղական երկուական կախիչներ:

Տարաներում առկա են եղել 13 բջջային հեռախոս, 4 բջջային հեռախոսի լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ, 1 անլար ականջակալ և 1 wi-fi սարք։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն