l-39x0wh-1101x642z-0-7134

«Հյուավեյ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները․ հանդիպում ՀԾԿՀ-ում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է «Հյուավեյ» ֆոտովոլտային և էլեկտրաէներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի Գլխավոր տեխնիկական տնօրեն Ուանգ (Պատրիկ) Պենգին և ընկերության այլ ներկայացուցիչների։

Քննարկվել են էլեկտրաէներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի (BESS) կիրառման հնարավորությունները, որոնք միտված են արևային կայանների լայնամասշտաբ կիրառմամբ պայմանավորված համակարգային խնդիրների լուծմանը։

Ընդգծվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները, ինչպես նաև էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն