Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով

Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով քաղաքական ուժերին արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալ:

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի (Թանգարանի) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը:

Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ երջանկահիշատակ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով՝ Թանգարանը կազմակերպել է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Թանգարանը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրել է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել է դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն:

Գաֆէսճեան քանդակների պարտեզն ընդգրկում է Կասկադի դիմաց գտնվող Ա․ Թամանյանի անվան պուրակի տարածքը: Պուրակում են զետեղված բազմաթիվ արվեստանմուշներ, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոյի, Ժաումե Պլենզայի, Ջեք Յանգերմանի, Յուե Մինջունի, Ջի Յոնգ-Հոյի և այլ արվեստագետների ստեղծագործությունները:

Հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, այդ թվում՝ սպասվող նախընտրական քարոզչությունը, հավաքները (երթերը), Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով:

Հիշեցնում ենք, որ «Թանգարանների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում է թանգարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով։

Քաղաքական նպատակով անցկացվող բազմամարդ միջոցառումները կարող են անդառնալի վնաս հասցնել թանգարանային նմուշներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն