Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություններ է տրամադրել մի շարք ընկերությունների | 1lurer.am

Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնություններ է տրամադրել մի շարք ընկերությունների | 1lurer.am

1lurer.am  Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«Էլինա-1» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 200 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 160 աշխատատեղ՝ 170 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ․ նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 250-ի՝ 180 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 180 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17․8 մլն դրամ։

«Աբրիկոս» ՓԲԸ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքում շուրջ 10 հա տարածքում հիմնել է ծիրանենու պտղատու այգիներ՝ տնկելով շուրջ 18000 հատ ծառ։ Ներկայումս, ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքներով ընկերությունը նախատեսում է նաև կառուցել ժամանակակից գյուղտեխնիկայի պարկ՝ այգիներին ծառայություն մատուցելու նպատակով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 230 մլն դրամի ներդրում գյուղտեխնիկայի ձեռքբերման համար (ներառում է նաև ցանկում ներկայացված ապրանքները)։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ․ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 19-ի՝ 350 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 71․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․5 մլն դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն