Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանը կդիմի դատարան՝ կապված ԱՄՆ եւ Իսրայելի հարվածներից Սպահանի պատմական հուշարձանների վնասման հետ | news.am

news.am Իրանական Սպահան նահանգը հայտարարել է, որ իրավաբանների մի խումբ քաղաքի պատմական հուշարձաններին ԱՄՆ եւ Իսրայելի հասցրած հարվածների հետեւանքով պատճառված վնասի մասին գործ է պատրաստում, տեղեկացրել է Al Jazeera-ն։

Նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը այս նորությունը հայտնել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, նա ընդգծել է պատմական շինությունների եւ հնագույն սրբավայրերի պահպանման անհրաժեշտությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն