ujer-haysatan-activist

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի երկու աջակիցներին կալանավորելու միջնորդությունները

Դատարանը մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի երկու աջակիցներին կալանավորելու միջնորդությունները։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը. «Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ հաջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով Դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները»:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ կալանքի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն