Նախկինում չվճարողների վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել. Տիգրան Ավինյան | aravot.am

aravot.am «Վերջին 2 շաբաթվա ընթացքում հավելյալ 235 մլն գումար ենք հավաքագրել նախորդ երկու շաբաթների համեմատությամբ: Դա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման կամ կարգապահական տեսանկյունից այն բավականին արդյունավետ է: Փաստացի, մենք նախկինում չվճարող անձանց՝ այժմ վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել»,-Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Տիգրան Ավինյանը, երբ նրան ներկայացրին վերջին 2 շաբաթվա ընթացքում տրանսպորտի տոմսերի վավերացումների տվյալները:

«Բոլոր այն մարդիկ, որոնք բողոքում են, որ տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն նաեւ, որ եթե իրենք չէին վճարում, նախկինում սպասարկում էին այն օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա: Մենք մոտակա շաբաթներին սպասում ենք գալիք 45 նոր տրոլեյբուսների, եւ պետք է պատրաստվի նաեւ 170 նոր ավտոբուսների գնման հայտը»,-ասաց Ավինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն