Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից» | factor.am

factor.am Աճող աշխարհաքաղաքական լարվածությունը և սրվող հակամարտությունները բացահայտում են միջազգային խաղաղության և անվտանգության փխրունությունը։ Այս առումով, Ադրբեջանը վերահաստատում է իր անսասան հավատարմությունը պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներին։ Այս մասին ասվում է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձում՝ ուղղված ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանի մասնակիցներին:

«2021 թվականին այս հեղինակավոր հաստատությունում իմ ելույթից ի վեր Հարավային Կովկասում տեղի են ունեցել խորը փոխակերպումներ։ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սկսել է խաղաղության օրակարգը Հայաստանի հետ։ Պատմական առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Այսօր մենք ականատես ենք լինում խաղաղության պտուղներին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել են առևտրային հարաբերություններ, Ադրբեջանն այժմ տարանցիկ մուտք է ապահովում Հայաստանի համար։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են վստահության կառուցմանը»,- հայտարարել է նա։

Բացի այդ, ըստ Ալիևի,  Ադրբեջանն ամրապնդում է իր դերը որպես խոշոր տրանսպորտային հանգույց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն