Երևանում ապրիլից բարձրացել են շտապօգնության անձնակազմի աշխատավարձերը | armenpress.am

armenpress.am Երևանում այս տարվա ապրիլից բարձրացել են շտապօգնության համակարգի աշխատակիցների աշխատավարձերը։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

«Բժիշկները, բուժքույրերն ու ֆելշերներն ապրիլ ամսվա համար կստանան 20 տոկոսով ավել աշխատավարձ։ Գծային բրիգադների դեպքում՝ վարորդները կստանան 30 տոկոս, ֆելշերական ու հոգեբուժական բրիգադները՝ 25 տոկոս ավել աշխատավարձ»,-ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ քանի որ բարձրացումը հաշվարկվել է մարտից, այդ ամսվա համար միանվագ կտրամադրվի նաև պարգևատրում՝ 40  հազարական դրամի չափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն