Նուբարաշենի աղբավայրի տարածքում պայթյունից տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով | armenpress.am

armenpress.am Նուբարաշենի աղբավայրի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուժածի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Ինչպես նշվեց խորհրդակցությանը, պայթյունը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով՝ այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։

Հիշեցենք՝ ապրիլի 18-ին՝ 18:00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն է տեղի ունեցել։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն