881c9a66-3db8-4f3e-a84b-91e167cb69e1_w1023_r1

Իսրայելի բանակը Լիբանանի հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին | azatutyun.am

azatutyun.am  Իրավիճակն անկայուն է Լիբանանում, որտեղ տասնօրյա հրադադար է հաստատվել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ»-ն ստանձնել է մի շարք պայթյունների պատասխանատվությունը, որոնք, ըստ շարժման, թիրախավորել են իսրայելական ութ զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյանը:

Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ գիշերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև Լիբանանի հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին:

«Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի ժամկետի ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի շարունակական ահաբեկչական գործողությունների»,- հայտարարել է Իսրայելի զինուժի խոսնակը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն