Լատվիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը | armenpress.am

armenpress.am Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը:

Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ «Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը», – նշել է նա՝ հավելելով, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացին։

«Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում», – ասել է նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն