Նոր մանրամասներ. Միխայիլ Խաչատուրյանը բազմիցս դիմել է ՌԴ գլխավոր տեղակալի «օգնությանը» |shantnews.am|

shantnews.am: Քույրերի սպանված հայրը՝ Խաչատուրյան Միխայիլը, բազմիցս դիմել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալին, ինչպես նաև Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազին՝ խնդրելով օգնել խուսափելու իր որոշ հանցագործությունների համար պատժից: Լրատվամիջոցների ձեռքն է անցել նամակագրությունը վերահսկող մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հետաքրքիր է, որ Խաչատուրյանի հետ զրույցը վարում է անցած տարի մահացած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Հենց Կարապետյանին էր նա դիմում տարատեսակ խնդրանքներով:

Այնուհետև Միխայիլը կապ է պահել Հյուսիսարևելյան ադմինիստրատիվ շրջանի դատախազ Անրի Ռիզաևը: Միևնույն ժամանակ, նամակագրության մեջ նրանք իրար մի քանի անգամ անվանում են «եղբայր»՝ փոխանակելով շնորհավորանքներ և նվերներ: Սակայն Խաչատուրյանը չի մոռացել ավելի մեծ խնդրանքների մասին:

«Բարի լույս, այսօր երեխաների հարցով Ալտուֆևսկիի հանձնաժողովին եմ, ի՞նչ անեմ»,- գրել է Խաչատուրյանը:

Շուտով Խաչատուրյանը սկսել է ճնշում գործադրել Ռիզաևի վրա, որը ամեն կերպ փորձել է խուսափել աղջիկների հոր հետ խոսակցությունից, բայց վախենալով իր ղեկավարությունից, օգնել է նրան:

Նրանք կարողացել են օգնել Խաչատուրյանին ոչ միայն աղջիկների, այլև վարորդական իրավունքի վկայականի պահպանման հարցում՝ չնայած նրա մի շարք խախտումներին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև