armenpress.am Առնվազն 25 մարդ է զոհվել Հնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում հրավառության սարքեր արտադրող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, պայթյունի պահին ֆաբրիկայի շենքում գտնվել է շուրջ 40 աշխատող։ Պայթյունն այնքան հզոր է եղել, որ ավերել է մի քանի արտադրական շինություն։ Տուծածներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։
Արտակարգ պատահարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Սկսվել է հետաքննություն։ Ըստ նախնական տվյալների, պայթյունի պատճառ է դարձել անվտանգության կանոնների խախտումը։