Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար | armenpress.am

armenpress.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության հաստատման։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Մենք չենք թուլացնում ուշադրությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի նկատմամբ։ Այնտեղ, կարծես, շարունակվում են ամուր խաղաղության և կայունության որոնումները։ Մենք նկատում ենք հուսադրող միտումներ՝ ուղղված երկու երկրների միջև համապարփակ միջպետական ​​խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ակնկալում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է դեպի ամուր խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում», – նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն