pluzum-melqumov

Տրակտորների խանութ-սրահում հատակը փլուզվել է․ տուժել է երկու քաղաքացի

Ապրիլի 20-ին՝ ժամը 13։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն