f8ybgs1upcaio1hnz3dv72zhlqqoujasjenz9apo

Ճապոնիայում երկրաշարժից հետո ցունամիի վտանգով պայմանավորված ավելի քան 150 հազար մարդ կտարհանվի | armenpress.am

armenpress.am Ճապոնիայում ավելի քան 156 հազար մարդու տարհանում է հայտարարվել է 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջ պահպանության վարչությանը:

7,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում գտնվող ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսում՝  Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների շրջանում։ Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Այս պահին Իվատե պրեֆեկտուրայի մերձակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր։ Սակայն նախապես հայտարարվել է, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 3 մետրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն