azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը New York Post-ին հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։
ԱՄՆ նախագահը հաստատել է, որ բարձր մակարդակի պատվիրակության կազմում են հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, խորհրդական Ջարեդ Քուշները, որոնք արդեն ճանապարհին են և երեկոյան կլինեն Իսլամաբադում»՝ ընդգծելով՝ կողմերը տրամադրված են բանակցությունների, և, ըստ երևույթին, այս պահին «ոչ ոք խաղ չի խաղում»։
Թրամփը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարության հետ՝ հիշեցնելով՝ ԱՄՆ-ի անվերապահ պահանջն այն է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելուց։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Իրանը կարող է բարգավաճել, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, և կրկնել, որ ԱՄՆ-ն կապի մեջ է Իրանի ղեկավարության «ճիշտ մարդկանց» հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում