Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց

Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց

Երևանի քաղաքապետարանը հայտնում է՝ հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, «Երևանյան երկխոսություն») և այդ միջոցառումներին օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը, նաև Երևանում երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց և քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն և սպասարկում չի իրականացվի:

«Նշվածը վերաբերում է միայն քաղաքապետարանի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներին, իսկ վարչական շրջանների՝ քաղաքացիներին սպասարկող բաժինները կաշխատեն բնականոն հունով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն