shantnews.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Աբբաս Արաղչին (Իրանի արտաքին գործերի նախարար – խմբ.) Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Իսլամական Հանրապետության դիրքորոշման մասին՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտումների հետ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի անօրինական ծովային շրջափակումը և իրանական առևտրային նավի առգրավումը», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։