Երևանի ավագանու այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ օրակարգում ընդգրկված 51 նախագծից մոտ մեկ տասնյակը ինքը հանում է օրակարգից։ Բացի այդ, մի քանի նախագծի վերաբերյալ էլ հանձնաժողովները տվել են բացասական կարծիք։
Երևանի մի շարք փողոցների անվանակոչության մասին 2 նախագիծ էլ օրինագծից հանել է «Հանրապետություն» խմբակցությունը։
Ավինյանը հայտարարեց, որ օրակարգում մնաց 38 հարց, որոնք էլ քվեարկությամբ հաստատվեց ավագանու կողմից։
Նիստի մեկնարկին Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ավագանու հաջորդ նիստը կգումարվի մայիսի 7-ին՝ ժամը 10։00-ին, քանի որ ավագանու շատ անդամներ ընդգրկված են խորհրդարանական ընտրությունների ցուցակներում և օրենքով չեն կարող ավելի ուշ մասնակցել ավագանու նիստին։