Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս | factor.am

Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս | factor.am

factor.am Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության  համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

«Մենք քննարկեու ենք Հարավային Կովկասը։ Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր են։ Մենք պատրաստվում ենք քննարկել Հայաստանի համար նոր առաքելության հարցը»,-ասել է Կալլասը։

Նա նշել է, որ քննարկելու են՝ ինչպես կարող են աշխատել Ադրբեջանի հետ հետագայում, նաև Վրաստանի հարցը, շեշտելով, որ աջակցում են Վրաստանի ժողովրդին, սակայն կառավարությունը շարժվում է սխալ ուղղությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն