Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով | armenpress.am

Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով | armenpress.am

armenpress.am Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման նախագծի քվեարկությունը չի կայացել՝ քվորում չլինելու պատճառով:

Երևանի ավագանու որոշման նախագիծը ներկայացրել էր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է նախագիծը լրացուցիչ քննարկել ավագանու մյուս խմբակցությունների հետ և համաձայնության հասնելու դեպքում այն ներառել առաջիկա նիստերից մեկի օրակարգում։

«Քանի որ, ինչպես հասկացա, սկզբունքային անհամաձայնություն չկար, մասնավորապես, «Հանրապետություն» խմբակցության կողմից, իսկ մի շարք գործընկերներ ևս հարաբերականորեն դրական և բովանդակային մոտեցում ունեին, առաջարկում եմ շարունակել քննարկումները»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանը նաև երևանցիներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ցուցաբերել քվեարկություններին «Ակտիվ քաղաքացի» հարթակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն