Դատախազությունը քննում է արցախցիների դեմ ատելության խոսքի հրապարակումները | civilnet.am

Դատախազությունը քննում է արցախցիների դեմ ատելության խոսքի հրապարակումները | civilnet.am

civilnet.am «Street-Talk Armenia» ֆեյսբուքյան և տիկտոկյան էջերով արցախցիների հասցեին վիրավորանքներ պարունակող հրապարակումները դարձել են քննության առարկա. այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։

Ըստ դատախազության՝ դրանք ուսումնասիրվում են Քրեական օրենսգրքի «ատելություն կամ թշնամանք հրահրող խոսքին և նյութերի տարածման» վերաբերյալ հոդվածով (329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ)։

Ապրիլի 10-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում անհայտ անձը վիրավորական և նվաստացուցիչ արտահայտություններ էր հնչեցրել արցախցի կանանց հասցեին՝ նշելով, որ «պիտի մի հատ ղարաբաղցի չմնա այստեղ»։

Ապրիլի 14-ին քաղաքացիներ Էրիկ Բեգլարյանը և Անաստաս Իսրայելյանը այս դեպքի վերաբերյալ Գլխավոր դատախազություն էին ներկայացրել առերևույթ հանցագործության մասին հաղորդում։ Ապրիլի 16-ին նման հաղորդում է ներկայացրել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն