l-0x86wh-2048x1194z-0-3838-9

Ալեն Սիմոնյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հարցեր | 1lurer.am

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

ԱԺ նախագահը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակոխեն:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն