photo-2-7

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով ՄԱԶԾ-ի՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ դերակատարությունը:

Քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ առաջնահերթություններ են սահմանվել ապագա քայլերի մասին: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «Հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի» ստեղծման մասին կարգադրությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն