tigran-avinyan-vrac-patvirakutyun

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Թբիլիսիի քաղաքային ժողովի փոխնախագահ Լևան Ջափարիձեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները, որոնք իրենց հերթին կնպաստեն փոխգործակցության ընդլայնմանը:

Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է Թբիլիսիի հետ հարաբերությունների զարգացումը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն