l-0x94wh-2048x1194z-0-3838-2

ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ ծրագրերը

Այսօր Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի վեցերորդ նիստը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն, որը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի մաքսային համակարգի զարգացման գործում՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան։

Քննարկել ենք ԵՄ աջակցությամբ իրականացվող սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացման ընթացիկ ծրագրերը, նախանշել համագործակցության նոր հեռանկարներ։

Հանդիպմանն անդրադարձել ենք նաև Հայաստանի, մասնավորապես, CUSTOMS և FISCALIS ծրագրերին միանալու նախաձեռնության առաջիկա գործնական քայլերին, նախանշել ենք դրանց իրագործման ժամկետները»,- նշված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն