679055098_1550770936404920_8123566447292843008_n

Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին

Երևանի ավագանին հավանություն է տվել Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում, բազմագործառութային հանգստի գոտի ստեղծելու ծրագրին, որի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 172,6 մլն դրամ։ Նախագծով նախատեսվում է կառուցել հանգստի և մարզական գոտիներ, բարեկարգել գետն ու ջրվեժները, ստեղծել նոր կանաչապատ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ։

«Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի:

Այստեղ կկառուցվեն հանգստի գոտիներ, մարզական և այլ միջոցառումների հարթակներ, հարմարավետ զբոսայգի, բացօթյա կինոդիտման վայր, նաև՝ սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում, տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները: Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։

Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի բնապահպանական վերականգնմանը»,- նշված է Երևանի քաղաապետարանի հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն