1lurer.am Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ԱԺ պատվիրակությունը, որը գլխավորում է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
Պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն իր ելույթում նշել է.
«․․․Բռնությունն ու ատելության խոսքը թունավորում են ժողովրդավարությունը բազմաթիվ ձևերով: Նախ, դրանք ռադիկալացնում են հասարակությունը. քաղաքական հակառակորդներն այլևս չեն դիտվում որպես մրցակիցներ, այլ դիտվում են որպես թշնամիներ: Երկրորդ, ատելության խոսքը լռեցնում է ձայները: Երրորդ, եւ, թերևս, ամենավտանգավորը, սովորեցնում է քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, որ քաղաքականությունը նվաստացման, վախի և ատելության ասպարեզ է: Ի վերջո, երկարաժամկետ արդյունքը միայն ծայրահեղականությունը չէ, այլև ապատիան:
Բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ: Եթե մենք թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում