navt-amug

Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters | factor.am

factor.am Ռուսաստանը նախատեսում է մայիսի 1-ից դադարեցնել նավթի տարանցումը Ղազախստանից Գերմանիա՝ Լեհաստանով անցնող «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով: Reuters-ի տվյալներով՝ երկու երկրներին էլ արդեն ուղարկվել են արտահանման թարմացված ժամանակացույցեր, սակայն հրապարակման պահին Ղազախստանից կամ Գերմանիայից պաշտոնական հաստատում չի եղել, գրում է Current time-ը։

Reuters-ը նավթի մատակարարման դադարեցումը բացատրում է Ռուսաստանի և Գերմանիայի միջև լարվածությամբ՝ Ուկրաինայում ՌԴ-ի պատճառով։ Գերմանիան հրաժարվել է ռուսական գազ գնելուց և ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ավելին, 2022 թվականին Գերմանիան «Ռոսնեֆտ»-ի գերմանական ստորաբաժանումները փոխանցեց տեղական իշխանությունների վերահսկողությանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն