657f41df_b94c_49ac_b563_0301a2c4613d

Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել

Ապրիլի 22-ին՝ ժամը 04։30-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի բակում հրդեհ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։46-ին, մարվել՝ 07։17-ին։ Այրվել են չգործող թոնրատան (մոտ 15 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած փայտ՝ մոտ 12 խմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն