677753247_1403243665177579_8372287315334770215_n

Սրբուհի Գալյանը գործընկերների հետ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Քրեակատարողական բժշկության կետրոնի նոր ծառայություններին, Քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված սկանավորման սարքերին, սուիցիդալ հակում ունեցող անձանց համար հատուկ վերանորոգված և կահավորված խցերին։

Նախարար Սրբուհի Գալյանն այցելել է հիմնարկի գրադարան և կավագործության սրահ, խոսել ազատությունից զրկված անձանց հետ, ինչպես նաև նախանշել առաջիկայում վերանորոգման ենթակա խցերն ու տարածքները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն