3af5275b-560f-403b-bb20-377b9b8ee727_w1023_r1

Ուկրաինան խնդրել է Թուրքիային հյուրընկալել Զելենսկի-Պուտին հանդիպումը. ԱԳ նախարար | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ հյուրընկալելու նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը, այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դիվանագետը՝ նշելով, որ Կիևը փորձում է նոր թափ հաղորդել կանգ առած խաղաղ բանակցություններին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել Պուտինի հետ հանդիպման համար ցանկացած այլ վայր՝ բացի Բելառուսից և Ռուսաստանից, ինչը նախագահ Զելենսկին բազմիցս է ասել:

Ուկրաինայի արտգործնախարարը չի նշել, թե հանդիպման առաջարկին ինչպես է արձագանքել Անկարան:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն