news.am Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա՝ ապրիլի 22–ի նիստը վերաբերում է ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու սակագները, վճարման չափը 30-40 տոկոս իջեցնելու նախագծին, և հզորությունների ավելացման գործակիցը մինչև 50 տոկոս նվազեցնելու նախագծին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մի քանի ամիս տևած հաշվարկների, վերլուծությունների, այդ թվում նաև ՀԾԿՀ գործում ջանքի արդյունքում, ՀԷՑ–ի նախաձեռնությամբ վճարման այդ չափերը նվազեցվում են 30-40 տոկոս։ Որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված»,–ասաց նա։
Տեսակետին, որ այս քայլը, ինչպես թոշակների բարձրացումը, նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ է, Պոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչ կհամարի, ով ինչպես կդիրքավորվի համապետական ընտրություններից առաջ, ով ինչը ինչով կպայմանավորի, բայց փաստը մնում է այն, որ գործող սակագնի մեջ, չբարձրացնելով գործող սակագինը մեզ հաջողվեց ամիսներ տևած ժամանակավոր կառավարման արդյունքում այնպիսի խնայողություններ ձևավորել, ընկերության ֆինանսատնտեսական վիճակն այնպիսի բարվոք և լավ վիճակի հասցնել, որ առանց հավելյալ միջոցներ ներգրավելու, առանց հավելյալ ֆինանսական բեռ ստանձնելու մեզ հաջողվեց ոչ միայն ավելի քան 47 մլն դոլարի վարկային պարտավորություններ մարել, ընդ որում գրեթե կեսը վաղաժամկետ կարգով, այլ նաև հաջողվեց այս կարևորագույն բարեփոխումն իրականացնել, որը յուրաքանչյուր կառուցապատողի, յուրաքանչյուր քաղաքացու, որը բնակարան ձեռք բերելու, առանձնատուն կառուցելու միտք ունի, իր ծախսերը կոնկրետ էլեկտրաէներգիայի մատակարարման սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու մասով զգալիորեն նվազեցվելու է։ Սա արվում է գործող սակագնի պայմաններում»։