4b596a051dfc8c204b71c4bd54566f56

ՀԾԿՀ-ն նվազեցրել է ՀԷՑ-ի նոր միացումների և հզորությունների ավելացման սակագները

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև 40 տոկոսով նվազեցնել ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու, իսկ մինչև 55 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները։ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրառմամբ տեղեկացնում է, որ որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը։

«Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ն իր նիստում ընդունեց ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու (սպառման էներգահամակարգը բաշխման ցանցին միացնելու) սակագները ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնելու, իսկ էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարները՝ մինչև 55%-ով նվազեցնելու Որոշումը։

Որոշումն ուժի մեջ կմտնի այն հրապարակելու հաջորդ օրը (ենթադրաբար՝ վաղը):

Շնորհակալություն եմ հայտնում թե՛ ՀԾԿՀ-ին, և թե՛ ՀԷՑ-ի ողջ անձնակազմին այս կարևորագույն քաղաքացիակենտրոն բարեփոխման համար. շնորհավո՛ր բոլորիս։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն