35cg7pnf1zikemlrf1ar1fwqp9w51tdi3modj4xd

ՀՀ արդարադատության նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կհամագործակցեն քրեակատարողական հիմնարկների սպորտային վերազինման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը մեկնարկում են նոր համագործակցություն՝ ուղղված քրեակատարողական հիմնարկների սպորտային վերազինմանը։

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրի շրջանակում 10 մլն դրամ ընդհանուր արժողությամբ մարզագույք է տրամադրվել հանրապետության 9 քրեակատարողական հիմնարկների: Գործընթացի մեկնարկը տրվել է «Սևան» ՔԿՀ-ից, որն արդեն համալրվել է անհրաժեշտ գույքով։

Համագործակցության երկարաժամկետ զարգացումն ամրագրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ծովինար Թադևոսյանի և հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Նազիկ Ավդալյանի միջև կնքված հուշագրով։

«Համատեղ ծրագիրը սոսկ մարզագույքի տրամադրում չէ, այն ներառում է՝

• Կրթական և հոգեբանական աշխատանքների իրականացում,

• Բակային սպորտաձևերի ներդրում,

• Մասնագետների վերապատրաստման ծրագրեր։

Մենք հավատում ենք, որ սպորտը ոչ միայն ֆիզիկական կոփում է, այլև կարգապահության և վերաարժևորման կարևորագույն գործիք»,– ասված է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն