Հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են. Ուիթքոֆ | azatutyun.am

Հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են. Ուիթքոֆ | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված գործարքի մասին, համոզմունք հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հիմա լավ ընկերներ են։

«Ադրբեջանի ու Հայաստանի հարցով մենք աշխատում էինք նախագահի անունից։ Դա ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր, այդ իսկ պատճառով չէր կարող որևէ վատ բան գրել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը՝ նախագահ Ալիևը, լավ ընկերներ են, որոնց միավորեց նախագահ Թրամփը»,- ասել է Ուիթքոֆը Մայամիում ընթացող համաժոցովի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն