photo_2026-04-22_13-15-24

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն