Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն