1b36379b-8d43-48fe-cc4d-08de3c914337_w1023_r1

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը. Ալիև | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը։

«Սպիտակ տանը Համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքների արտահանումը Ադրբեջանից Հայաստան»,- ադրբեջանական APA-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է Ալիևը։

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն իր հերթին հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի, որը կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն տարածաշրջանի անվտանգության, այլև ամբողջ աշխարհի համար։

«Մենք ցանկանում ենք առանձնապես ընդգծել Ադրբեջանի դերը Տրանսկասպյան տրանսպորտային և էներգետիկ միջանցքներում։ Սա ռազմավարական կարևոր հարց է ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրամիության համար»,- ընգծել է Լատվիայի նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն