Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ քաղաքապետարան

Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-22:00-ը, կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝

հ.1 երթուղի  – «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ – Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փողոց – «Հրազդան» մարզադաշտ:

հ. 2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի – Քըրքորյան (նախկին Լենինգրադյան) – Կիևյան փողոցներ – մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն