l-0x54wh-1280x745z-0-6141-5

Հրդեհ Կամո բնակավայրում. այրվել է տան տանիքը

Ապրիլի 22-ին՝ ժամը 14:33-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո բնակավայրի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:52-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ) և 60 հակ անասնակեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն