Այս պահին Բյուրեղավանում ջրի շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա Ջուր»

Այս պահին Բյուրեղավանում ջրի շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա Ջուր»

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։ Աjս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Ընկերության Աբովյանի լաբորատորիան այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացրել է խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել:

Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են։ Ընկերությունից հավելում են, որ վարակազերծման աշխատանքներն իրականացվել և իրականացվում են պատշաճ կերպով»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն