azatutyun.am Ստեփանակերտի մայր տաճարն անցել է ադրբեջանական բուլդոզերի տակ, ավերվել. երեկվանից հնչող ահազանգը հաստատվում է: «Ազատության» Պրահայի գործընկերներից ստացված արբանյակային լուսանկարներում պատկերը հստակ չէ, բայց հստակ է այն, որ մարտին եկեղեցին տեղում է եղել, իսկ այսօր արդեն՝ ոչ: Կարմիր տուֆով կառուցված հսկա եկեղեցու տեղում հիմա սպիտակ դատարկ տարածք է:
Որ Բաքուն հայկական եկեղեցու հետ կապված ծրագիր ուներ, հասկանում ենք նաև սոցցանցում հրապարակված զբոսաշրջիկի լուսանկարից: Աղջնակը զվարթ է, բայց հետնամասում տաճարն արդեն պարսպապատված է որպես շինհրապարակ: Լուսանկարը փետրվարին է արվել:
«Ազատության» ադրբեջանական ծառայությունը Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացման վերաբերյալ հարց է ուղղել այդ երկրի արտգործնախարարությանը, հարցն առայժմ անպատասխան է:
Որ Հայաստանի ու Արցախի մեծությամբ երկրորդ եկեղեցին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարը անհետացել է, առաջինը նկատեց Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ստեփանյան ու Մկրտչյան փողոցներից կարմիր տաճարը շատ լավ էր երևում, նաև «Պարկ հոթել» հյուրանոցի կողքին էր: Հիմա հյուրանոցը երևում է, տաճարի գմբեթն անգամ չի նշմարվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում