5d827cab-1ad3-4ea9-014c-08de3c642a38_cx0_cy26_cw0_w1023_r1

Ուկրաինացիները հարվածել են Սամարային, կա զոհ ու վիրավորներ | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինական զինուժը ապրիլի 23-ի լուսաբացին դրոններով հարվածել է Ռուսաստանի Սամարայի մարզի Սամարա և Նովոկույբիշևսկ քաղաքներին։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ Նովոկույբիշևսկի արդյունաբերական ձեռնարկություններին հասցված հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։

Սամարայում, ռուսական Shot տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, վնասվել են բազմահարկ շենքի վերին երկու հարկերն ու տանիքը։

Դրոնները հարվածել են նաև Ֆեոդոսիայի նավթաբազայի ուղղությամբ, հայտնել են ուկրաինական տելեգրամյան ալիքները։ Ֆեոդոսիայում է գտնվում «Մորսկոյ նեֆտյանոյ տերմինալ» բաժնետիրական ընկերությունը, որը Ղրիմի խոշորագույն նավթաբազան է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն